Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հոգեկան առողջություն

Ներգաղթողների հոգեվիճակը. harmonia.am

Ներգաղթողների հոգեվիճակը. harmonia.am

Հետազոտությունները ցույց են տվել, որ մարդ ներգաղթելով այլ երկիր` սոցիալ - հոգեբանական ադապտացիայի ընթացքում հինգ փուլ է անցնում.

 

Էյֆորիայի փուլ

 

Սկզբնական շրջանում ներգաղթողը բացարձակապես չի փոխում իր վարքը նոր միջավայրում, ակտիվություն չի ցուցաբերում: Նա կարծես էյֆորիայի մեջ է գտնվում, ընդ որում` վերջինս կարող է տևել ինչպես երկու օր, այնպես էլ` երկու ամիս:

 

«Տուրիստական» փուլ

 

Նոր սոցիալական միջավայրի մասին տեղեկությունների կուտակման հետ մեկտեղ, մարդ աստիճանաբար սկսում է հարմարվել այնտեղ ապրելուն: Այս փուլում ներգաղթողը աստիճանաբար սկսում է ընկալել իրեն որպես նոր սոցիալական միջավայրի մի մաս: Ամերիկյան հայտնի էթնոհոգեբան Հարի Տրիանդիսը նշում է, որ այս փուլում միջավայրը իր բացասական ազդեցությունն  է թողնում. ներգաղթողը կարող է  տարբեր անսպասելի անախորժությունների հանդիպել:

 

Կողմնորոշման փուլ

 

Առաջին երկու փուլերը հաղթահարելուց հետո ներգաղթողը բախվում է իրեն շրջապատող իրականության հաղորդակցման առանձնահատկությունների բացահայտման հետ:Նա հարկադրված է համակերպվել նոր, երբեմն նույնիսկ անցանկալի իրականության հետ: Այս փուլում ներգաղթողն ամենից շատ է հակված հոգեկան և սոմատիկ հիվանդությունների, քանի որ հաճախ  գտնվում  է սթրեսի մեջ:

 

Դեպրեսիայի փուլ

 

Այս փուլում կուտակված բացասական փորձը վերափոխվում է դեպրեսիայի: Այս փուլն անխուսափելի է յուրաքանչյուր ներգաղթողի համար, այլ հարց է, թե որքան այն կտևի: Որպես կանոն, այս փուլին հաջորդում է դրական հույզերի և  լավատեսության շրջանը:

 

Գործունեության փուլ

 

Որքան անմիջական ու ակտիվ է մարդ, այդքան ավելի արագ նա կհաղթահարի նախորդ փուլերն ու կանցնի գործունեության փուլին, այն է` կապեր կհաստատի, շրջանակ կստեղծի, աշխատանք կգտնի և այլն: 

 

Եզրագիծ

 

Սոցիալ - հոգեբանական ադապտացիայի ընթացքում հանդիպում են ընտանիքների քայքայման, ալկոհոլության, ինքնասպանության մտքերի առաջացման դեպքեր: Ընտանիքների քայքայումը հիմնականում տեղի է ունենում ամուսինների նախաձեռնությամբ: Հաճախ դա տեղի է ունենում այն պատճառով, որ ամուսիններն իրենց հայրենի երկրում իրենց ավելի կայացած էին զգում, ունեին աշխատանք, սակայն տեղափոխվելով այլ երկիր` իրավիճակը արմատապես փոխվում է: Դա բերում է հոգեկան ծանր ապրումների և վեճերի, որոնք էլ երբեմն հանգեցնում են ամուսնալուծության:

 

Կանացի խնդիր

 

Օտար երկիր ներգաղթելը կանանց էլ անտարբեր չի թողնում: Ոմանց մոտ սթրեսի ֆոնի վրա նվազում է գրավչությունն ու սեռական ցանկությունը, նրանք դադարում են հետևել և խնամել իրենց, նվազում է հետաքրքրվածությունը տղամարդկանց նկատմամբ: Այդ ամենի պատճառը կարող է լինել երկրպագուների թվի զգալի նվազումը կամ առհասարակ բացակայությունը, ինչի հիմքում էլ, իրենց հերթին, կարող են ընկած լինել լեզվական խոչընդոտները, շրջանակի նվազումը, անորոշ վիճակը և այլն:

 

Սուբյեկտիվ գործոններ

 

Բացի օբյեկտիվ գործոններից, կարող են լինել նաև սուբյեկտիվ գործոններ: Դրանք բազմաթիվ են`մարդկանց վերաբերմունքը ներգաղթող երկրի հանդեպ, վերջինիս մշակութային տարբերությունները, օժանդակող կառույցների առկայությունը, ապրելու պայմանները: Շատ կարևոր է նաև ներգաղթելու դրդապատճառը: Եթե մարդ ունի այդ երկրի հետ կապված հստակ հույսեր ու նպատակներ, ապա ադապտացիան ավելի արագ ու հեշտ է իրականացվում, հակառակ դեպքում` նա ասես իրեն հարկադրված է զգում ապրել օտար իրականությունում:

 

Գիտնականները փորձել են ուսումնասիրել մարդկանց հարմարման առանձնահատկությունները և պարզել, որ կարելի է մոտավորապես հաշվարկել, թե որքան  դա կտևի. անհրաժեշտ է ձեր կենսաբանական տարիքը բաժանել 4 թվի վրա: Հարմարման հարցում շատ կարևոր դեր են խաղում են ներգաղթողի անձնային առանձնահատկությունները, ճկունությունը, սթրեսակայունությունը, դիմացկունությունը, ինչպես նաև նոր սոցիալական միջավայրում ներգրավվելու արագությունն ու մասնագիտական աճը:

Սկզբնաղբյուր. harmonia.am
Լուսանկարը. lady.gazeta.kz
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ